Հրդեհ Նոր Գեղիում․ այրվել են խոտածածկույթ, վառելափայտ և հացի գործարանի տանիքը

ԱԻՆ «911» ծառայությանը օգոստոսի 7-ին, ժամը 15։39-ին տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:15-ին, մարվել՝ 18:05-ին: Պարզվել է, որ այրվել են մոտ 7 հա խոտածածկույթ, մոտ 1 խմ վառելափայտ և հացի գործարանի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 5 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/527667.html

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ