Մայրը սպանել է իր 2 դուստրերին, քանի որ խանգարել են իրեն զբաղվել մարմնավաճառությամբ

23-ամյա բրիտանուհին սպանել է իր 2 փոքրիկ դուստրերին, քանի որ նրանք խանգարել են իրեն մարմնավաճառությամբ զբաղվել, հաղորդում է  Daily Mail-ը։

Կինը երկու երեխաների հետ հաշվեհարդար է տեսել 3 շաբաթ տարբերությամբ։ Սկզբում՝ 2018 թ. հունվարին,  նա սպանել է իր երեքամյա դստերը, իսկ 18 օր անց խեղդամահ է արել փոքր դստերը:

Նախօրեին Լուիս Պորտոնը բանտարկվեց՝ նվազագույն 32 տարի ժամկետով: Պարզվում է՝ նախքան հաջողության հասնելը՝ նա 2 անգամ փորձել է սպանել ավագ դստերը: Վկաների խոսքով՝ երկու դուստրերի հուղարկավորությա նժամանակ էլ կինը ծիծաղել է։

Դատարանում մեղադրյալը խոստովանել է իր հանցանքը՝ հայտարարելով, որ ոչնչի համար չի զղջում։ Նրա խոսքով՝ երեխաները խանգարում էին իրեն աշխատել։

 

Նյութի աղբյուրը՝ https://lurer.com/?p=331472&l=am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ