Նոր Ֆլեշմոբ՝ գրպանահատների դեմ

Ֆեյսբուքում օգտատերերն ակտիվ մասնակցում են նոր ֆլեշմոբի, որը միտված է երթուղայիններում գործող գրպնահատների դեմ:

«Բոլոր նրանք, ովքեր տուժել են գրպանահատներից, ունեն ջեբկիրների նկարներ, խնդրում եմ, այս գրառման մեկնաբանություններում ու Ձեր էջերում տարածել այն #ջեբկիրներ հեշթեգով։

Սա գոնե կօգնի մարդկանց ճանաչել ու զգուշանալ և կստիպի իրավապահ մարմիններին հետևողական լինել։ Մեր հասարակությունում, նոր Հայաստանում ջեբկիրները տեղ չունեն։

Հանցագործի տեղը բանտում է։». ասվում է ֆեյսբուքյան օգտատեր  Hripsime Jebejyan-ի գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ