Պետք է սթափվել, լրջանալ․․․․Տնտեսագիտական բուհի ղեկավարը:

Պատերազմը հայտարարել է 32-ամյա տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը, որ անցած տարվա դեկտեմբերից նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար և հայտարարել, որ այս բուհում հեղափոխական բարեփոխումներ կատարելու առաքելությամբ է եկել:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ)՝ որպես տնտեսագիտական մտքի կենտրոն, ցանկանում է իր հարկի տակ համախմբել Հայաստանի բոլոր որակյալ մասնագետներին, որոնք ոչ միայն համալսարանական միջավայրերում են, այլև պրակտիկ ոլորտում, պետական համակարգում:

Զարգացման նոր շրջանում  գտնվող Տնտեսագիտական մայր համալսարանն այս նպատակն իրագործելու համար հայտարարել է դասընթացների թափուր դասաժամերի մրցույթ՝ հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան»  պետական ոչ առևտրային կազմակերպության «Գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը»:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը բոլոր լավագույն մասնագետներին կոչ է անում դիմել մրցույթին՝ հավաստիացնելով՝ մրցույթը լինելու է գերիրական և գերարդարորովհետև մեր միակ նպատակը լավագույն մասնագետներին ներգրավելն է

«Երկրում առկա իրական մասնագետների գիտելիքիհմտությունների ու կարողությունների վերարտադրությունը և կրթության միջոցով տարածումը մեր գոյատևման ու տնտեսության զարգացման միակ փրկությունն է դժվարին իրավիճակում և սահմանափակ ռեսուրսների պարագայում: Պետք է սթափվելլրջանալ և գիտակցելոր սա ազգային անվտանգության կարևորագույնհամար մեկ խնդիրն է»,- նշում է Տնտեսագիտական բուհի ղեկավարը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ