Ազգային անվտանության ծառայությունը բացահայտել է կեղծ գեներալների․․․․

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 5-րդ կետերի 34-312 հոդվածի 1-ին մասի, 38-34-312 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով անցյալ ամիս հարուցվել է քրեական գործ։

Վերջիններս կասկածվում են խոշոր չափի խարդախություններ կատարելու մեջ։ Կան տեղեկություններ, որ նրանք այցելել են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տարբեր զորամասեր, որտեղ շփվել և ծանոթացել են զինվորների հետ ու ներկայացել են, որ իրենք մեծ շրջապատի տեր գեներալներ են։

«Զինվորների ծառայությունը բարենպաստ պայմաններով ապահովելու, մի գումարտակից մեկ ուրիշ գումարտակ տեղափոխելու, զինվորական հոսպիտալում տեղավորելու, ինչպես նաև զինծառայությունից ազատելու հարցերը վերևների հետ լուծելու» նպատակով զինվորներից ու նրանց հարազատներից պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ։

2018 թվականի սեպտեմբերից մինչև այս տարվա մայիսն ընկած ժամանակահատվածում «կեղծ գեներալները» զինվորների ծնողներից և միջնորդ հանդիսացող անձանցից մաս-մաս ստացել և հափշտակել են խոշոր չափի գումարներ։ Գումարների չափը եղել է 5000 դրամից մինչև 5000 ԱՄՆ դոլար։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ