Օգոստոսի 7-ը ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակի օրն է․․․բացառիկ կադրեր՝ ԱՍԱԼԱ-ի մեր քաջորդիները

1982թ. օգոստոսի 7-ին Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ՀԱՀԳԲ) մարտիկներ Զոհրապ Սարգսյանը և Լևոն Էքմեքչյանը Անկարայի «Էսենբողա»  օդանավակայանում իրականացրեցին «Կարին» գործողությունը: Ոստիկանատան պայթեցումից զոհվեց 7 թուրք զինվոր. օդանավակայանն անցավ ՀԱՀԳԲ-ի մարտիկների վերահսկողության տակ:

Թուրքական իշխանություններն օդանավակայան տանելով հայ հոգևորականների ու քաղաքացիական անձանց, ստիպեցին ջոկատի անդամներին հորդորել անձնատուր լինել:

Պատասխանը եղավ. «Մենք ահաբեկիչներ չենք, այլ հայրենիքի ազատագրության ֆիդայիներ՝ պատրաստ մեր կյանքը տալու հայ ժողովրդի ապագայի համար»: Այդպես էլ եղավ. Զոհրապ Սարգսյանը սուղ զինամթերքի վերջին փամփուշտն իր համար էր պահել, իսկ տարաբախտ Լևոն Էքմեքչյանը ուշագնաց վիճակում գերի ընկավ, ապա կախաղան հանվեց…

Այս գործողությունը ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ամենահատկանշական  գործողություններից է: ՀԱՀԳԲ-ը «Կարին» գործողությանը առանձնահատուկ նշանակություն էր տալիս երկու պատճառով. նախ այն առաջին լուրջ փորձն էր մարտական գործողությունները տեղափոխելու Թուրքիայի տարածք և, երկրորդ, փորձարկվում էր նախապես մշակված պլանը՝ ջոկատներով խուժել Թուրքիա և ձգտել ստեղծելու ազատագրված օջախներ՝ հարկադրելով Թուրքիային ճանաչել դրանցում հայերի բնակվելու իրավունքը:

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի հիմնական նպատակը՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը, դեռ անկատար է: «Մենք չենք դադարեցրել մեր ազնիվ պայքարը և այսօր: Պարզապես փոխվել են պայքարի միջոցները»,- ասում է ԱՍԱԼԱ-ի մարտիկ, հանրահայտ «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ