Թոշակառու ամուսինները իրենց միակ կացարանից կարող են զրկվել ․․․․

Միակ բնակարանի վրա բռնագանձում չտարածելու իրավական կարգավորումներ կան մի շարք երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում:

Չնայած մեր՝ ՀՀ ԴԱՀԿ օրենքում նշվում է, որ բռնագանձում չի կարող տարածվել ՀՀ քաղաքացի պարտապանին պատկանող հետեւյալ գույքի վրա՝ միակ այն բնակարանի կամ դրա բաժնի, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր եւ որի գնահատված արժեքի 75 տոկոսը հավասար կամ ցածր է կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, սակայն արի ու տես․

Այն հետեւողական հնարքով տարածվեց թոշակառու մանկավարժների միակ ու խղճուկ տան՝ Տիգրան Մեծի 44 շենքի 8/1-ի վրա: Տիգրան Մեծի 44 շենքի 8/1-ի 65-ամյա տանտիրուհու՝ մանկավարժ Մարգարիտա Շահինյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, երբ Կենտրոնի դատարանը օրերս հրապարակել է տան գործով վճիռը:

«Նյարդային վիճակը, հոգեկան լարվածությունը յոթ տարիների հետեւանքն է: Միայն Կենտրոնի դատարանում գործընթացը տեւել է մեկ տարի չորս ամիս»,-ասում է տիկին Մարգարիտայի թոշակառու ամուսինը:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/08/07/1059020/ 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ