Ինչ է սպասվում թոշակառու ուսուցիչներին՝ ազատման դիմում, թե․․․․ մանրամասնում է ԿԳՄՍ նախարարությունը

ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը մեկնաբանեց ` ի՞նչ ճակատագիր է սպասվում կենսաթոշակային տարիքի շուրջ 2500 մանկավարժներին:

Երբ ուսուցիչը հասնում է կենսաթոշակային տարիքի, այսինքն` լրանում է նրա 65 տարին, Աշխատանքային օրենսգրքով նա կարող է գնալ թոշակի: Եթե այդ ընթացքում դպրոցի տնօրենը նրա հետ կնքված պայմանագիրը չի դարձնում որոշակի ժամկետով կամ չի խզում, այդ աշխատակիցը շարունակում է աշխատել դպրոցում, իսկ նրա պայմանագիրը դառնում է անժամկետ:

Որոշումը` խզվի պայմանագիրը կամ շարունակի աշխատակիցը աշխատել, կայացնում է տնօրենը: Նույն կարգը, սակայն, չի գործում տնօրենների դեպքում, եթե լրանում է նրանց 65 տարին:

Լիազոր մարմնի` քաղաքապետարանի, մարզպետարանի, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ է կնքված նրանց պայմանագիրը, եւ կարգի համաձայն տնօրենը գնում է թոշակի:

Ինչ վերաբերում է ուսուցիչներին, նրանց մնալ-չմնալու որոշումը կայացվում է տնօրենի կողմից: Ու այդ որոշումը կարող է պայմանավորված լինել անհրաժեշտության հանգամանքով, օրինակ` գյուղական դպրոցում համապատասխան մասնագետների բացակայությամբ, երիտասարդ մասնագետի առկայությամբ, որը գալիս է փոխարինելու կենսաթոշակային տարիքի հասած ուսուցչին ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

https://www.aravot.am/2019/08/07/1059224/?fbclid=IwAR1ltw7QSKqJmaOCEQBPc9GhizrmHFBMdIrqyhIQDQGxPfSAY3LZGyeTAxw

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ