Արսեն Թորոսյանի նոր հանձնարարականը, որը շատերին դուր չի գա ․․․․

Բժշկական հաստատություններում կլինեն նախարարության ներկայացուցիչներ. Արսեն Թորոսյանի հանձնարարականը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում կլինեն նախարարության աշխատակիցներ: ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել է , որ սա դեռ փորձնական ծրագիր է: Առայժմ նախարարության ներկայացուցիչը կլինի «Արմենիա» ԲԿ-ում:

«Կարիքի դեպքում քաղաքացիները կկարողանան իրենց հարցերը տեղում բարձրաձայնել՝ մոտենալով նախարարության ներկայացուցչին: Երբ մեր քաղաքացիները հիվանդանոցներում խնդիրներ են ունենում, առաջինը, որ անում են, նախարարության «թեժ գիծ» են զանգահարում: Այս պարագայում ավելի հեշտ կլինի պրոցեսը: Տեղում կունենանք մեր ներկայացուցիչը, ում հետ հանդիպման ժամանակ էլ մեր քաղաքացիները կկարողանան ներկայացնել իրենց խնդիրները»,-ասաց Ալինա Նիկողոսյանը:

Այս նախաձեռնության նպատակը չի սահմանափակվում տեղերում քաղաքացիներին օգնելով, Ալինա Նիկողոսյանը նշեց, որ այն կօգնի վերհանել այս կամ այն առողջապահական ծրագրի իրականացման խնդիրները:

«Մենք տեղում կկարողանանք հասկանալ, թե որ ծրագրից ինչ խնդիրներ են առաջանում ու արդյոք հիվանդանոցը բարձր մակարդակով մատուցում է այդ ծառայությունը, թե ոչ»,-ասաց նախարարի մամուլի խոսնակը:

Առայժմ նախարարությունը դիտարկում է Երևանի բժշկական հաստատությունները, սակայն օրակարգում նաև մարզերի հիվանդանոցներն են:

Նյութի աղբյուրը՝  ArmenPress

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ