Կարիճներներին այսօր կհաջողվի հաղթող դուրս գալ ցանկացած վեճում։ԴԵկտեմբերի 3-ի աստղագուշակը

Խոյ. Այսօր հնարավոր են բարդություններ պրոֆեսիոնալ ոլորտում, այդ թվում և` բավական լուրջ:  Զգույշ եղեք գործնական բանակցություններում. Դուք այսօր չափից ավելի շատ բան եք ձեզ վրա վերցնում: Չեն բացառված տարաձայնություններ դաշնակիցների և համախոհների հետ: Սակայն գոհ կմնաք օրվա արդյունքներից, եթե գործեք ինքնուրույն և ժամանակը չվատնեք դատարկ զրույցների վրա:Ընտանիքում հարաբերությունները դասավորվում են բավական հակասական: Դուք ամեն ինչ ձեզ վրա եք վերցնում և դա նյարդայնացնում է շրջապատի մարդկանց: Մտերիմներին հնարավորություն տվեք կարևոր որոշումները ինքնուրույն կայացնելու և նրանք դրա համար ձեզ շնորհակալ կլինեն:

Ցուլ. Դուք այսօր չափից ավելի եռանդուն եք, շատ սուր եք արձագանքում ցանկացած տեղի ունեցող փոփոխությանը, ձեր էմէցիոնալ ֆոնն իրեն ամեն պահի զգացնել է տալիս: Սովորական սթափ մտածողությանն ու խաղաղասիրությանը փոխարինելու է եկել կոնֆլիկտայնությանը հակված լինելը, անգամ` ագրեսիվ կեցվածքը: Դուք ոչ մի կերպ չեք գնում փոխզիջման:Օրը չափազանց հարմար է որևէ ոլորտում բուռն գործունեություն ծավալելու համար: Եթե վաղուց էիք ցանկանում սարեր շուռ տալ և շրջել աշխարհը, ապա այսօր դրա համար ամենահարման պահն է: Դրանով կուտակված էներգիան ձեր մեջից դուրս կհանեք` քանի դեռ այն բացասական ուղղություն չի ստացել: Միայն թե հիշեք, որ այսօր գործելու եք միայնակ:

Երկվորյակներ. Այսօր ձեզ համար ինչ-որ բավական հաճելի, բայց ոչ այնքան լուրջ հարաբերությունների սկիզբը կդրվի: Նոր ծանոթությունը հեռանկարային կլինի  և կնշանավորվի իր ոչ միայն ռոմանտիկ, այլև` գործնական ուղղվածությամբ: Ցանկանում եք որքան հնարավոր է շուտ իրականացնել ձեր գաղափարներն ու ստեղծագործական մտահղացումները:Օրվա երկրորդ կեսը բոլորովին այլ զարգացում կունենա: Դուք կհայտնվեք մարդաշատ վայրում, որտեղ ոչ միայն ձեզ վրա ուշադրություն կհրավիրեք, այլև կարևոր տեղեկություններ կամ գայթակղիչ առաջարկ կստանաք:

Խեցգետին. Մի ծուլացեք. Եթե այսօր կարողանաք կենտրոնանալ ձեր ընթացիկ և կենսական անհրաժեշտություն ներկայացնող աշխատանքի վրա, ապա մոտ ժամանակներում շռայլորեն կպարգևատրվեք արվածի դիմաց: Այսօր դուք ի վիճակի եք ոչ միայն առաջ անցնել, այլև` զինաթափել ձեր մրցակիցներին, քանի որ այնպիսի մեթոդների,եք անցել, որոնց դեմ անհնար է որևէ բան կիրառել:Դուք հմայիչ եք և հեշտությամբ եք լեզու գտնում գրեթե բոլորի հետ, սակայն այդքան էլ հեշտ չէ ձեր համակրանքը շահելը: Շփումներում խստապահանջությունը անչափ պատեհ է. հենց’ դրա շնոհիվ դուք կարողանում եք խուսափել անարժան և անազնիվ մարդկանց հետ մտերմանալուց:

Առյուծ. Օրը ձեզ կպարգևի ներքին ազատության զգացում և թույլ կտա ամրապնդել ձեր դիրքերը: Չմոռանաք նախապես ծրագրած կազդուրիչ նախավարժանքների մասին` այսօր դրանք ձեզ շատ են պետք գալու: Շփումներն ու ակտիվ հանգիստը ձեզ հաճելի պահեր կպարգևեն և հնարավորություն կտան ամրապնդել ընկերների հետ հարաբերությունները:Տհաճ իրավիճակներ կարող են առաջանալ ձեր փառասիրության կամ ոչ նրբազգացության պատճառով: Մի սադրեք կողմնակի մարդկանց ագրեսիվության և խուսափեք մտերիմների հետ վեճերից` այսօր ձեր բարօրությունը մեծապես կախված է հենց ձեզանից: Հերիք է մի փոքր հանգիստ վիճակում գտնվեք և կլցվեք ուժերով ու դրական ինքնազգացողությամբ:

Կույս. Այս օրը հաճելի կլինի բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են բազմազանություն, նոր տպավորություններ և հետաքրքիր հանդիպումներ: Ճակատագիրը պատրաստ է ձեզ ուրախացնելու, միայն թե դուք նրան դրա հնարավորությունն ընձեռեք: Միանգամայն հավանական է նոր գործի սկիզբ, որը ձեզ համար ոչ միայն հրապուրիչ կլինի, այլև էական գումարներ վաստակելու հնարավորություն կտա:Չեն բացառված տարաձայնություններ մտերիմների հետ, սակայն մեծամասամբ դրանք կսահմանափակվեն տաք, բայց և կարճատև վեճով: Չի բացառվում նաև ռոմանտիկ հրապույր, որը ձեզ հնարավորություն կտա իրոք երջանիկ զգալ:

Կշեռք. Այսօր շատ ավելի ճիշտ կլինի, որ կենտրոնանաք վաղուց ծրագրած գործերի վրա, իսկ էմոցիաները մի կողմ դնեք: Դա անելն այնքան էլ հեշտ չի լինի, սակայն դուք ուրիշ ելք չունեք: Հատկապես ձեզ համար դժվար կլինի լեզու գտնել ղեկավարության հետ, կարող են ծագել տարաձայնություններ և վեճեր: Ի վերջո, հնարավոր կլինի ինչ-որ որոշման գալ, որը ձեռնտու է բոլորին:Ավելի հեշտ կլինի մտերիմների հետ հարաբերություններ հաստատելը: Դուք կհամոզվեք, որ ձեզ հասկանում են, սատարում և գնահատում: Ընտանեկան կապերն ավելի կամրապնդվեն: Հնարավոր են ռոմանտիկ հրապույրներ, անգամ` չի բացառված լուրջ հարաբերությունների սկիզբ:

Կարիճ. Այսօր ձեզ կհաջողվի հաղթող դուրս գալ ցանկացած վեճում, և ոչ այն պատճառով, որ դուք միշտ ճիշտ կլինեք, այլ` որովհետև դիմացինները շատ շուտով կհասկանան, որ ձեզ անհնար է համոզելը: Դուք հակված եք գերագնահատելու ձեր ուժերը, չարդարացված ռիսկի գնալու: Կբարդանան հարաբերությունները գործընկերների հետ, ովքեր չեն կիսում ձեր տեսակետները` կապված աշխատանքային սկզբունքների հետ:Այսօր դուք ստիպված եք լինելու կայացնել այնպիսի որոշում, որը կանդրադառնա ձեր ընտանիքի հետագա կյանքի վրա: Դա կստիպի որոշ անհանգստություն ապրել, սակայն ամենավճռական պահին դուք կկենտրոնանաք և ամեն ճիշտ կանեք:

Աղեղնավոր. Սա այն եզակի օրերից է, երբ ձեզ հաջողվում է հասնել ձեր առջև դրված նպատակներին, գտնել բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները: Կարելի է նոր գործերի ձեռնամուխ լինել, սակայն պետք է պատրաստ լինեք այն բանին, որ մարդիկ, ում օգնության կարիքն ունեիք, դժվար թե ձեզ սատարեն: Զգուշավորություն ցուցաբերեք ֆինանսական հարցերում. Այսօր դուք հակված եք գերագնահատելու ձեր հնարավորությունները:Վատ օր չէ սպորտով, պարերով, ակտիվ հանգստով զբաղվելու համար: Եթե ցանկանաք նոր ծանոթություններ հաստատել, հերիք է միայն որ տեսադաշտում լինեք` ձեզ հետ շփվել ցանկացողները իրենք նախաձեռնություն կցուցաբերեն:

Այծեղջյուր. Բացառիկ բարենպաստ ու բեղմնավոր օր է: Դուք միանգամից մի քանի գործնական առաջարկներ կստանաք, մնում է միայն, որ կարողանաք արագ և ճիշտ կողմնորոշվեք և հասկանաք, թե որ ուղղությամբ է պետք համախմբել ուժերը: Ամենայն հավանականությամբ, ձեր բնատուր <հոտառությունը> ձեզ կօգնի այդ հարցում: Ձեր կատարած ճիշտ ընտրությունը էապես կփոխի ձեր հետագա կյանքը:Սովորականից ավելի հետաքրքիր կլինի նաև անձնական կյանքում: Ոմանք ձեր մեջ նոր, իրենց համար դեռ չբացահայտված որակներ կնկատեն, և կփորձեն ձեզ շաղակրատել: Շատերը ձեզ համար գլուխները կկորցնեն, այնինչ դուք կմնաք սառնասիրտ:

Ջրհոս. Օրն առավելապես հարմար է աշխատանքի համար. Դուք բեղմնավոր գործունեություն եք ծավալելու, իսկ ջանքերի դիմաց պարգևն իրեն երկար սպասեցնել չի տա: Կարելի է և մի որևէ նոր բան ձեռնարկել, սակայն սովորական գործն էլ ձեզ ձանձրանալու առիթ չի տա: Հնարավոր է ազդեցիկ մարդկանց կողմից աջակցության ցուցաբերում, անգամ այնպիսի մարդկանց, ում հետ նախկինում արդեն գործունեություն եք ծավալել:Դուք հեշտ եք լեզու գտնում մտերմիների հետ, սակայն միշտ չէ, որ ասում եք այն, ինչ մտածում եք և ճիշտ եք անում: Պետք կգա նաև առաջնայինը երկրորդականից զատելու  ունակությունը, ինչը կնպաստի ձեր հեղինակության բարձրացմանը:

Ձկներ. Օրվա ընթացքում գնալով դրական միտումների ազդեցույթունը կուժեղանա, և շատ խնդիրներ, որ ծագել էին նախօրեին, բարեհաջող կլուծվեն: Կհայտնվեն նոր դաշնակիցներ ու ընկերներ: Ձեր նպատակամղվածությունը շրջապատի կողմից հարգանքի կարժանանա, և ձեզ սիրով օգնության ձեռք կմեկնեն, եթե դրա կարիքը ունենաք:Այսօր դուք հեշտության եք սիրահարվում. Բանն այն է, որ դուք մարդկանց մասին մտածում եք շատ ավելի լավ, քան նրանք արժանի են և կարող եք ձեր իդեալին տեսնել այնտեղ, որտեղ այն իսպառ բացակայում է: Բարեբախտաբար, ձեզ կհաջողվի խուսափել թեթևամիտ գործողություններից և հիմարություններ չանել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ