Երբ Է Նշվելու Խաղողօրհնեքը և արդյո՞ք դրան հաջորդող Մեռելոցը կլինի աշխատանքային

Հայ Առաքելական Եկեղեցին այս տարի Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը կնշի օգոստոսի 18-ին: Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը:

Այս տոնը նշվում է բոլոր ավանդական քրիստոնեական եկեղեցիներում: Տոնին հաջորդում է խաղողօրհնեքը: Ընդունված է, որ քանի դեռ խաղողը օրհնված չէ, այն չեն ճաշակում:

Ինչպես բոլոր տաղավար տոների պարագայում, Աստվածածնի տոնին հաջորդող օրը ևս համարվում է Մեռելոց։

Քանի որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք բոլոր տաղավար տոների հաջորդող Մեռելոցները եղել են աշխատանքային, ենթադրուվում է, որ Խաղողօրհնեքին հաջորդող Մեռելոցը ևս կլինի աշխատանքային:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ