Հիշեցնենք, որ դեռ երեկ համացանցում ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածու Մենուա Հարությունյանը համցանցում հրապարակեց մի լուսանկար, որտեղ նա նստած էր ձիու վրա:
Լուսանկարին կից նա կատարել էր հետևյալ գրառումը:
«Չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարելի է սեփական հայրենակիցներին փռել ասֆալտին, կամ գյուղապետերն ովքեր ընտրվել են ՝ վզներից բռնել ու դուրս շպրտել փողոց։
Ես խորապես վստահ եմ, որ այդ գյուղապետերն այնքան վարկանիշ, այնքան ռեյտինգ ունեն, որ կարող ա իրանք Նիկոլին վերցնեն և իրենց գյուղից դուրս շպրտեն։
Ամեն դեպքում ցավում եմ, որ վարչապետի պաշտոնին հայտնված մեր հայրենակիցն իրեն թույլ է տալիս նման գնահատականներ հնչեցնել»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածու Մենուա Հարությունյանը։
«Բոլորս հասկացել ենք, որ այս քարոզարվի ժամանակ և դրանից հետո Նիկոլ Փաշինյանին անընդհատ թիրախներ են պետք, որպեսզի ինքը ֆիքսվի այդ թիրախների վրա, ընդդիմության իր համար թշնամիների կերպարներ ստեղծի և պայքարի այդ կերպարների դեմ»։
Իսկ այսօր համացանցում հայտնվել է նոր լուսանկար, որտեղ արդեն հայտնի ձիավորը՝ Մենուա Հարությունյանը փորձում է նմանակել Տորք Անգեղին:
Սակայն դատելով նկարի որակական հատկանիշներից կարելի է դատել, որ այն ամենայն հավանականությամբ մոնտաժված է: