Oգստոսի 4-ին դանակահարված վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 26 և 23 տարեկան եղբայրներ, որոնք Կոտայքի մարզի բնակիչներ են։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանց մարմնի տարբեր մասերին, այդ թվում` գլխին, եղել են կտրած-ծակած վնասվածքներ։
Պարզվել է, որ նրանք վնասվածքներ են ստացել Ծաղկաձորում՝ Կեչառիս վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի ընթացքում։
Ըստ որոշ լուրերի՝ եղբայրների հետ վիճել է նրանց ընկերը։ Վեճի պատճառն էլ մի աղջիկ է, որին նկատմամբ և՛ եղբայրներից մեկը, և՛ նրանց ընկերն անտարբեր չեն։ Պարզաբանումները վերածվել է ծեծկռտուքի և հանգուցալուծվել եղբայրների դանակահարությամբ։
Հրազդանի ոստիկանները դեպքից ժամեր անց հայտնաբերել են դանակահարողին ու տեղափոխել բաժին։