Թրամփը հայտնել է ԱՄՆ-ում զանգվածային գնդակահարությունների պատճառը․․․․

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում հրազենի օգտագործմամբ վերջերս զանգվածային սպանությունների պատճառը լուրջ հոգեկան հիվանդություններն են։ Այս մասին հաղորդում է WHIO-ն։

Նրա խոսքով՝ հրաձգություն կազմակերպածները լուրջ հոգեկան հիվանդություններով են տառապում։

Նա նաև նշել է, որ այդ խնդիրը երկրում գոյություն ունի արդեն երկար ժամանակ, և դա պետք է դադարեցնել։

«Մեր երկրում ատելությունը տեղ չունի»,-ընդգծել է նա։

Վերջին օրերին ԱՄՆ-ում գնդակահարության 2 միջադեպ է տեղի ունեցել։ Մեկը տեղի է ունեցել Տեխասում, որի հետևանքով 20 մարդ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել։ Հետո մեկ ուրիշ անձ կրակ է բացել Օհայո նահանգում․ 9 մարդ զոհվել է, 27-ը՝ տուժել։

Նյութի աղբյուրը՝ https://www.1in.am/2604999.html

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ