«Քեզանից լավ բայղուշ ու լաչա՞ռ». Շարմազանովը՝ Փաշինյանին

Գնալով մտահոգություններն ավելանում են, Փաշինյանն ու իր թիմակիցներն ամեն ինչ անում են, որ մտահոգ քաղաքացիների թիվն ավելանա: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ պատմությունից պետք է դասեր քաղել: «Պանթուրքիզմը շարունակում է մնալ հայության համար հիմնական մարտահրավերը, Արցախի հարցը լուծված չէ, Թուրքիան շարունակում է փակ պահել սահմանները: Ազգային միասնության կոչով պետք է հանդես գա իշխանություը՝ Փաշինյանի գլխավորությամբ:

Սակայն անտեսելով իմ հորդորները՝ փոխարեն հանդես գա ազգային միասնության կոչով, նա շարունակում է խորացնել անջրպետը՝ բաժանելով հասարակությունը սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների:

Նրանք, ովքեր կարծում են, որ սեփական հայրենիքում կարելի է ունենալ հաղթանակներ, չարաչար սխալվում են, չի կարելի սեփական հայրենիքում ունենալ թշնամիներ և յուրայիններ»,-նկատեց նա:

Ձեզնից լավ բայղուշ ու լաչա՞ռ

Posted by Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov on Sunday, December 2, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ