Հայտնի է արագիլների աղտոտման հավանական աղբյուրը.

 

«Մելիորացիա» ՓԲԸ-ն օգոստոսի 2-ին կոլեկտորադրենաժային համակարգի մաքրման աշխատանքներ է իրականացրել Հրազդանի աջափնյա կոլեկտորի երկրորդ տեղամասում։

Ջրային կոմիտեից տեղեկացնում են, որ ամբողջ ցանցի երկարությունը 6800մ է, սակայն առավել աղտոտվողը Սիս համայնքից եկող բաց դրենաժային ցանցն է, Սիս-Նորամարգ- Ռանչպար համայնքների խաչմերուկում, որտեղ՝ կամրջի տակ, աղբի իսկական պահեստ է ձևավորվել։ Աղբի կուտակմանը նպաստում է նաև «Նաիրիտ» գործարանից եկող և դրենաժին հատվող խոշոր տրամաչափի չգործող խողովակը։

 

Ըստ աղբյուրի, այդ կուտակված աղբի մեջ գերակշիռը ձկնաբուծարաններից եկող ճարպոտ թափոններն են, որոնք էլ, իդեպ, վերջին օրերին պատուհաս են դարձել տարածքի արագիլների համար։

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն էլ իր հերթին տեղեկացրել էր, որ այս պահին իրականացվում են արագիլների աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող՝ ՀՀ Արարատի մարզի Սիս և Նորամարգ համայնքների վարչական տարածքների խաչմերուկում գտնվող, Հրազդան գետի աջափնյա կոլեկտրում, պարենային յուղի հաստ շերտով պատված կեղտաջրերի մաքրման աշխատանքներ։

Նյութի աղբյուր՝ https://www.aysor.am/am/news/2019/08/03/ԲՆ/1593846

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ