Հույսները դրել են Դիլիջանի անտառների զովության վրա։ Ինչ են անում մերժվածները Դիլիջանում

Երիտասարդների մուտքը ՀՀԿ շարունակվում է: Հանդիպում ՀՀԿ երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ Դիլիջանում․ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Շարմազանովը։

Մե ուրախություն, մե խինդ․ Աստված գիտի , թե որտեղից են մարդ են գտել տարել ու առանց ամոթի գրում են՝  երիտասարդների հոսքը շարունակվում է։

Ինչպես տեղեկացանք Սերժը միացել է նրանց  և շարունակվում է խավարասերների հավաքը։ Ոչ ոքի համար հանելուկ չէ, թե ինչ են ծրագրում նրանք։ Կարևորը այնքան վստահ են , որ ամեն բան փոխվելու է , ու նորից իրենց Հայաստանն է հետ գալու։

Սա հոգևարքի մեջ գտնվող հիվանդի վերջին զառանցանք է հիշեցնում։

Ջիվանին մի լավ բան է գրել ժամանակին ՝

Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից
Ուզում է որս խլել, խելքի՛ աշեցեք.
Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից,
Պատերազմ է մտել, խելքի՛ աշեցեք։

Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան,
Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
Ուզում է ձու ածել, խելքի՛ աշեցեք։

Խմբագրական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ