ԱԱԾ-ն ձերբակալել է Շշի Մելոյի նկատմամբ սպանության փորձ կատարողին

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները, քննիչներն ու ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նշված պայթյունը կատարելու կասկածանքով 1 հոգու բերման են ենթարկել Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Նախաքննության շահերից ելնելով՝ այդ քաղաքացու, ով նույնպես «կանդալված» է, տվյալներն այս պահին չենք հրապարակում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մարկոսյանն աշխատում է գործարար Մ. Մանուկյանի մոտ՝ որպես թիկնապահ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում` Արծվի արձանի մոտ, տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով վնասվել է Մելիք Մանուկյանի ավտոմեքենան:

Պարզվում է` արձանի մոտ գտնվող կամրջի տակ նախապես տեղադրված  է եղել ռպայթուցիկ նյութ, որը պայթեցվել է, երբ Մելիք Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաները մոտեցել են աըդ տարածքին: Բարեբախտաբար տուժածներ չկան: Նշենք, որ նշված տեղանքի մոտ է գտնվում գործարարի տունը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ պայթուցիկ նյութ ապօրինի ձեռք բերելու եւ պահելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ավտոմեքենաներում գտնվող չորս անձինք ճանաչվել են տուժող:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ