Լուիզա Ներսիսյանի նոր՝ կրակոտ ֆոտոշարքը

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն իր պորտֆոլիոն հարստացրել է գեղեցիկ նոր լուսանկարներով, որոնց հեղինակն Արվին Քոչարյանն է:

Լուիզայից հետաքրքրվեցինք՝ արդյոք կարեւորում է հնչող կարծիքները.«Կան մարդիկ, որոնց կարծիքն ինձ հետաքրքրում է, եւ կան մարդիկ, որոնց կարծիքն ինձ չի հետաքրքրում: Հասարակության շերտերը շատ տարբեր են: Պետք չէ թակել դռներ ու հարցնել՝ «Արդյո՞ք… »: Սա կբերի մի շատ վտանգավոր բանի՝ կկորցնես քո եսն ու քո կարծիքը»:

Իսկ ինչ վերաբերում է սխալ ընկալվելու հավանականությանը, դերասանուհին նշել է. «Ես միշտ վախ ունեմ, որ կարող եմ սխալ ընկալվել: Յուրաքանչյուր մարդ էլ ունի, կարծում եմ, այդ վախը: Բայց մարդու կյանքը շատ կբարդանա, եթե նա ամեն վայրկյան մտածի՝ իրեն սխալ կհասկանալու, թե ճիշտ: Կարեւորը՝ քո խղճին չդավաճանես, չանես մի բան, որ կհակասի քեզ, քո հարազատներին:

 

Չես կարող միշտ մտածել ՝ տնից եթե դուրս գամ, տաքսիով գնամ՝ կարո՞ղ է ինձ սխալ հասկանան, կամ եթե ոտքով գնամ, սխալ կհասկանան, ավելի լավ է ձիով գնամ: Մնացած դեպքերում սխալ հասկացվելու վտանգ միշտ էլ կա»:

աղբյուրը՝  Bravo.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ