«Խնամուդ ասա թալանածը հետ բերի». միջադեպ Ծառուկյանի ելույթի ժամանակ

Արմավիրում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, տնտեսական ծրագրերից խոսելու ժամանակ ասել է՝ պետք է ներդրումներ արվեն․ ներդրում որտեղի՞ց ա լինում, ժողովուրդ, եւ հավաքվածներից մեկը արձագանքել է՝ Ձեր խնամուց․ թալանածը թող հետ բերի․․․ էդ նույն բառերը իրան կարաք ասեք։

Եղան նաեւ քաղաքացիներ, որոնք սելֆիներ արեցին Ծառուկյանի հետ՝ ասելով, թե նրան միայն հեռուստացույցով են տեսնում:Գագիկ Ծառուկյանն էլ շնորհակալություն հայտնեց ընդունելության համար,

«Հիմնական շփվել եք, աշխատել ենք, դուք գիտեք՝ եթե Ծառուկյանն ասաց՝ հա, ուրեմն էդ հան, հա է: Որեւէ մեկը չի կարող ասի՝ Ծառուկյանը բան խոստացավ ու չարեց: Մեզ միայն հնարավորություն է պետք, ես չեմ ասում՝ կախարդական փայտիկ ունենք»:

Նա ասաց, որ լավ առաջադիմություն ունեցող երիտասարդներին չպետք է ուշադրությունից բաց թողնել, նրանք դեռ չավարտած պետք է աշխատանքի անցնեն, որ չթողնեն արտագաղթեն կամ տաքսի քշեն:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ չպետք է թողնեն, որ երիտասարդները տան խնդրի պատճառով չամուսնանան կամ էլ այդ խնդրի պատճառով լքեն երկիրը, խոստացավ ցածր տոկոսներով վարկեր երիտասարդներին՝ տուն գնելու համար, ցածր տոկոսներով նաեւ գյուղատնտեսական վարկեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ