«Կերամա Մարացի»-ի սեփականատերը և «սեռժառոբերտական» ժամանակի արտացոլանքը

Բյուրական Բաղդասարյանը, որը 2012-ից 2017 թվականներին աշխատել է մայրաքաղաքում գործող «Կերամա Մարացի» խանութում՝ որպես գլխավոր գանձապահ, պնդում է՝ խանութի սեփականատերն ու աշխատակիցը գումար պահանջելով իրեն խոշտանգել են։ Սանտեխնիկայի խոշորագույն խանութների համասեփականատերը  հերքում է այս մեղադրանքները և պնդում՝ հենց իրենց նախկին աշխատակիցը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի:

Խնդիրները սկսվել են 2017-ին, երբ Բաղդասարյանը որոշել է ազատվել աշխատանքից սեփական բիզնես՝ համակարգիչների խանութ ունենալու պատճառով, Բաղդասարյանի պնդմամբ՝ դիմումը գրելուց հետո իրեն կանչել են համասեփականատեր Հայրապետ Կարապետյանի սենյակ և հայտնել, թե խանութից մեծ չափերի գումարներ է գողացել:

Բաղդասարյանն ասում է՝ գործարքներ անելու օնլայն ծրագիր մուտք գործելու հնարավարություն սեփականատերերն էլ են ունեցել և իր աշխատելու տարիների ընթացքում չէին կարող չնկատել այդպիսի չափի գողությունը: Ըստ նախկին գանձապահի՝ իր բացատրությունից հետո իրեն ծեծի են ենթարկել,  ձեռքից վերցրել են՝ և՛ տունը, և՛ համակարգիչների խանութի ապրանքները։

«Ազատության» այն հարցին, թե ինչո՞ւ այդ ժամանակ իրավապահ մարմիններին չի դիմել, Բաղդասարյանը պատասխանեց, որ վախեցել է։  Բյուրականի պնդմամբ՝ հաջորդ անգամ արդեն միայն ծեծով չեն սահմանափակվել և անցել են անմարդկային միջոցների: Բաղդասարյանը շարունակում է պատմությունը՝ բիզնես վարկ է ձևակերպել գումար տալու համար, սակայն սեփականատիրոջը գումարի չափը չի բավարարել և իրեն կրկին ծեծի են ենթարկել:

Նման դեպքեր դեռ շատ կբացահայտվեն, հուսանք ,որ «նոր» Հայաստանում բոլորն էլ կստանան  արդարացի և օրենքի շրջանակներում լուծումներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ