Օրվա վիդեոբոցը. Լոնդոնի պես երկրից լորդ ու լորդուհին, Մարգարիտ Թեչի …

Այսօր առաջնային խնդիրը բանկային խնդիրներ են, բանկերի տոկոսներ են, ամբողջ ազգը բանկի տոկոսների տակ է. Աշտարակում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Ըստ նրա՝ ՀՀ-ում 565 000 ընտանիք կա, մեկ մլն վարկառու: «Այս խնդիրը պետք է կարգավորել, ժողովուրդը գոյատևում է, չի ապրում, առողջացման ծրագիր է պետք, որ մարդիկ զգան, որ տեսնեն կա ուշադրություն, կա հնարավորություն:
Բանկային համակարգը լոմբարդային համակարգ է, բանկին դիմում են, ոչ թե բարեկեցիկ ապրելու համար, այլ որովհետև ճար չունեն, գիտեն, որ եղածը կորցնելու են, բայց դիմում են փրկելու երեխային, ծնողին, առողջության համար»,-ասաց նա:

Ծառուկյանի խոսքով՝ երկրորդ խնդիրը ներդրումների ներգրավումն է:
«Ոչ թե պետք է ներդրումների համար խնդրենք, որ գան, այլ պայմաններն այնպես լինեն, որ գան ներդրումներ անեն, պետք է ծրագրեր կազմենք, 100 000 դրամից, մինչև 20 մլն դոլար ներդրումների համար, տարբեր մարզերում, քաղաքներում, որ ինչ ունենք, ժողովուրդը ինչ փորձ ունի, ինչով է աշխատել»,–ասաց նա։

աղբյուրը՝  PoliticA

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ