«Չեմ ուզում աչքով տամ, բայց …». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ասաց, որ իրենք կաշկանդված չեն Սահմանադրությունը փոխելու հարցում, եթե ժողովուրդն ուզի, իրենք կարող են կրկին նախագահական համակարգին անցնել.

«Ժողովուրդ ջան, եթե ուզեք, մենք դա կանենք…

Սահմանադրության մեջ կան կետեր, որոնք պետք է պարտադիր փոխել, օրինակ ասում է՝ ԱԺ պատգամավոր եւ նախարար կարող են լինել մարդիկ, որոնք վերջին չորս տարում եղել են միայն ՀՀ քաղաքացի եւ մշտապես բնակվել են Հայաստանում, նախարարի դեպքում խնդիր է՝ սփյուռքի ներուժը ՀՀ կառավարման համակարգում ներգրավելու համար սահմանափակումներ է դնում»:

 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ է լսել, որ ասում են, թե այս Սահմանադրությունը սուպերվարչապետության Սահմանդրություն է, ու իրենք լուրջ քայլեր պետք է ձեռնարկեն փոխզսպումների հստակ մեխանիզմներ մտցնելու համար, որ մեր երկրում բռնապետություն ու անձնիշխանություն հաստատելու բոլոր հնարավորությունները վերանան ու սահմանափակվեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ