Արփինեն թող երեխա ունենա, ուղարկի բանակ …

Վարչապետի հայտարարած աշխատավարձերի բարձրացումը իրականում միֆ է, որից հնարավոր է շահեն բացառապես բարձր աշխատավարձեր ստացողները, Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանը:
«Ինչու եմ ասում հնարավոր է` որովհետև նախ` մի քանի օր առաջ վարչապետը ասաց, որ եկամտահարկի իջեցումից բարձրանալու են աշխատավարձերը, իսկ երեկ էլ, ինքն իրեն հակասելով՝ Վանաձորում հայտարարեց, որ այդ նույն բարեփոխման արդյունքում գործատուների հարկային բեռը կնվազի:

Իհարկե, լավ է, որ օրեր անց Փաշինյանը թե՛ իր և թե՛ հասարկության համար բացահայտեց այդ փոփոխության իրական էությունը: Իբր անապահովների հարցը լուծել էր, հիմա էլ խրախուսում է բարձր աշխատավարձը:

Լավ, ասենք, հնարավո՞ր չէ, վարչապետի մակարդակով մի հարցի վերաբերյալ իրար հակասող տեղեկատվություն չհրապարակել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ