Ճապոնիայում թույլատրել են մկան և մարդու հիբրիդ ստեղծել

Ճապոնիայի կառավարությունը որոշել է աջակցել գիտնականին, որն աշխատում է մարդու բջիջներ պարունակող կենդանիների սաղմերի ստեղծման վրա: Կենսաբան Հիրոմիցու Նակաուչին ցանկանում է ստեղծել մարդկային ենթաստամոքսային գեղձ ունեցող կրծողներ։

Հետազոտական խումբը մտադիր է ստեղծել մարդկային բջիջներով օրգաններ ունեցող կենդանիներ, որպեսզի հետագայում հնարավոր լինի մարդկանց վրա կատարել այդ օրգաններով փոխպատվաստումներ։

Առաջին փորձերը կկատարվեն մկների և առնետների վրա։ Փորձի արդյունքում կծնվի մկնիկ, որի օրգանիզմում կլինեն մարդկային օրգանիզմին հատուկ բջիջներ։ Ճապոնիան դարձել է առաջին պետությունը, որը կառավարական մակարդակով ֆինանսավորել է գիտափորձը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ