«Ջերմուկում չեն կարողանում 300.000 դրամով վարորդ գտնել». Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները քարոզարշավը կշարունակեն Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից: Նրանք կլինեն նաեւ Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում եւ Արենի գյուղում:

Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին մասնակցելու նպատակով Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 5-ը:

Դաշինքի ցուցակի առաջին եռյակում են Նիկոլ Փաշինյանը, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Ընտրություններին մասնակցում է 11 կուսակցություն եւ կուսակցությունների դաշինք։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ