Մոսկվայում մահացել է հայտնի հայ քանդակագործ Ֆրիդ Սողոյանը

Մոսկվայում 82 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի հայ քանդակագործ Ֆրիդ Սողոյանը:

Հայտնի քանդակագործի մահվան մասին լուրը հաղորդել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:

Ֆրիդ Սողոյանը ծնվել է 1936 թվականին՝ Գյումրիում: 1961-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության ֆակուլտետը:

Սողոյանի զինանոցում կան ավելի քան 400 մոնումենտալ և թեթև կոմպոզիցիաներ:

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի վաստակավոր արտիստը, Ռուսաստանի և Ուկրաինայի ազգային նկարիչը կդառնար 83 տարեկան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ