Ինչպես Մալիշկայում դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին

«Իրանի և Հայաստանի հարաբերություններում, բարեբախտաբար, կնճիռներ չկան, բայց նաև հասկանալի է, որ քիչ չեն այն ուժերը, որոնք ուզում են ստեղծել այդ կնճիռները: Եվ ուզում եմ հույս և համոզմունք հայտնել, որ և Հայաստանի, և Իրանի կառավարությունը կձեռնարկեն բոլոր միջոցները ու կապահովեն Հայաստանի-Իրան հարաբերությունների բնականոն զարգացումը:

Եվ դա մեր կառավարության համար իսկապես առաջնահերթություն է, և մենք ամեն ինչ անելու ենք այդ նպատակին հասնելու համար:

Մենք գիտենք, որ Իրանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը բավականին լարված է և  համոզված ենք, որ ցանկացած միջազգային խնդիր պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման ու առանց հարկադրանքի:

Հույս ունենք, որ իրադարձությունները կընթանան հենց այդ ճանապարհով»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա նաև անդրադարձավ իրանցի և հայ վարորդների որոշակի դժգոհություններին՝ կապված իրենց գործունեության պայմանների հետ:

Մալիշկա:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, December 2, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ