«Այս 7 ամիսների ընթացքում մենք ականատես եղանք պղծության, համասեռամոլության, աղանդավորության քարոզի, վեհափառի նկատմամբ հարձակումների, Շուռնուխում համասեռամոլների երթերի, համասեռամոլության կողմից ոստիկանության գրավման փորձերի և ամենամտահոգիչն այս ամենում կառավարության լռելն է»:
Այս մասին ասաց ՀՀԿ կուսակցությունից Լոռու մարզում ռեյտինգայինով առաջադրված Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում։
«Գործը հասել է նրան, որ սիրո և համերաշխության ջատագովները ատելության քարոզ են իրականացնում, իրենց քաղաքական օպոնենտներին հանցավոր բանդա են անվանում, ա′յ քաղաքական սուտասաններ, դուք էս յոթ ամսվա ընթացքում, բացի խաբելուց որևէ բան չեք արել»,-ասաց Շարմազանովը։
Օրհնյալ կիրակի բոլորիս:
Posted by Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov on Sunday, December 2, 2018