«Մեզ ձեռ էին առնում, բայց …» Նիկոլ Փաշինյան

«Հայաստանում կան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր օրումեջ հայտարարում են, թե մեր կառավարությունը դավադրություն է պատրաստում Արցախի դեմ և մեր կառավարությունը նենգ մտադրություններ ունի Արցախի դեմ:

Անկեղծ ասած, ես անընդհատ մտածում եմ, թե ինչը կարող է դրդել այդ մարդկանց անել հայտարարություններ, որոնց սուտ լինելու մասին գիտեն իրենք: Պատկերացնում եք՝ երբ մարդիկ սուտ հայտարարություններ են անում՝ իրենք էլ իմանալով, որ սուտ հայտարարություն են անում», -Գորիսում հայտարարեց Փաշինյանը:

Նա նաև անդրադարձավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, որի համաձայն, Հայաստանը վերջին ամիսների ըթնացքում որևէ սպառազինություն ձեռք չի բերել:

«Դրանք, սուտ, սխալ հայտարարություններ են: Ու ես անընդհատ մտածում եմ՝ լավ, էս մարդիկ նման հայտարարություններ ինչու են անում», -հավելեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ իր մտորումների արդյունքում որևէ տրամաբանական բացատրություն չի գտնում այդ հարցին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ