Նարեն 2006 թվականին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» նախագծին և «Ոսկե քնար» մրցույթին, որտեղ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին:
2010 թվականին ավարտել է Երևանի էստրադային և ջազային պետական քոլեջի վոկալ բաժինը: 2012-2013 թվականներին ջազային ու էստրադային վոկալ է դասավանդել Գյումրիի Շառլ Ազնավուրի անվան երաժշտական արվեստի պետական դպրոցում: 2014 թվականին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Դուետ» նախագծին և դարձել հաղթող:
2015 թվականից դասավանդում է Երևանի Էրեբունի համայնքի մշակույթի տան և Գ. Բուդաղյանի անվան արվեստի պետական դպրոցներում: 2016 թվականին մասնակցել է Շանթ հեռուստաընկերության կողմից կազմակերպված «Պրեմիերա» նախագծին և հաղթող է ճանաչվել: Այժմ Նարեն աշխատում է Էրեբունու մշակույթի տան «Դիմակ» թատերախմբում՝ որպես երգչուհի։