Օրվա լավագույն տեսանյութը… Արա, ախպերս, չե՞ս տեսնում, կամերայով ենք

Լուրերի թողարկման ժամանակ լրագրողին հետևից մոտենում են 2 երիտասարդ՝ ջրով լի դույլերով և, բնականաբար, ջրում նրան։

-Արա, ախպերս, չե՞ս տեսնում, կամերայով ենք…

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Գյումրիում ուրախ իրարանցում է: Տրված է Վարդավառի տոնակատարությունների մեկնարկը: Առաջին ջրվողները Գյումրու արձաններն են:

Բարձր տրամադրությամբ Թատերական հրապարակում եւ քաղաքի տարբեր հատվածներում գտնվող բոլոր արձանները լվացել, մաքրել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, կառույցի աշխատակիցները, գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը:

Ժամը 12:00-ին տոնն առավել մեծ մասշտաբով կշարունակվի Վարդանանց հրապարակում: Արմենիա TV-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի հեղինակած «Տարբերեք թացը չորից․ ճիշտը թացն է» չելենջը  դեռ երեկվանից է Գյումրի է բերել հազարավոր հյուրերի: Այսօր եւս նրանք ժամանում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ