Մոնիկա Նազարյանի հիասքանչ կատարումը անտարբեր չի թողնի ոչ մեկին

Հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի նախնիներն ամենայն հավանականությամբ Թիֆլիս են եկել Կիլիկյան Հայաստանից։ Սայաթ–Նովայի ընտանիքը Թիֆլիսի քաղաքային արհեստավորների ընտանիք էր։

Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել–կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերեն այբուբենը։ 12 տարեկանից նրան տվել են արհեստի, սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։

Երգն ու երաժշտությունը նրան գրավել են դեռ փոքրուց։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ–Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ և կատարել դրանք ժողովրդական հավաքույթների ժամանակ։

Իսկ Մոնիկա Նազարյանի կատարմամբ երգը նոր շունչ է ստանում և հասնում մինչև մեր հոգու խորքերը, որի համար շնորհակալ ենք ․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ