Ինչպես է Մոսկվայում ոստիկանությունը դաճան ծեծի ենթարկում ցուցարարներին


Մոսկվայում ընդդիմադիրները պահանջել են իրենց թույլ տալ մասնակցել քաղաքային ընտրությանը:

Մոսկվայի քաղաքապետը նախապես էր զգուշացնում: Բողոքի հավաքն անօրինական է, կան պլանավորված սադրանքների մասին տեղեկություններ, հետևաբար իրավապահները շատ խիստ են լինելու: Այդպես էլ եղավ:

Քաղաքի կենտրոնական փողոցներում ոստիկանության հատուկ ուժերը բերման էին ենթարկում գրեթե բոլորին, ում տեսնում էին: Ոստիկանություն տեղափոխվածները սկզբում 80-ն էին, հետո 200-ը, ավելի ուշ՝ մոտ 400 մարդ: Ու այս թիվն անընդհատ աճում էր մինչև երեկո:

Այդ ընթացքում քաղաքապետարանի մոտ նախատեսված հավաքը տեղի չունեցավ: Իրավապահները բոլոր կազմակերպիչներին բերման էին ենթարկել նախքան ակցիայի սկիզբը: Այդուհանդերձ մոտ 2 տասնյակ ցուցարարներ կարողացել են ճեղքել ոստիկանական պատնեշը և մոտենալ քաղաքապետարանին:

Բողոքի պատճառն այն է, որ ընդդիմադիր թեիկնածուներից շատերին թույլ չեն տվել առաջադրվել Մոսկվայի քաղաքային խորհրդի ընտրությանը: Այն անցկացվելու է սեպտեմբերին : Նրանց փաստաթղթերը, ըստ իշխանության, թերի են: Ընդդիմադիրներն էլ սա որակում են բռնություն ու սահմանադրության խախտում: Սա նման ցույցերի 3-րդ շաբաթն է: Այն նմանվում է փարիզյան դեղին ժիլետների սերիալին: Ուշագրավ է, որ Մոսկվայում էլ որոշ ցուցարարներ կրել են դեղին բաճկոններ, բայց այդ հագուստով աչքի են ընկել ցույցը լուսաբանող լրագրողները:

Жесткие задержания в Москве

Еще видос жестких задержаний

Posted by Лентач on Saturday, July 27, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ