Դիլիջանի թունել տանող ճանապարհն այս պահին փակ է

Հուլիսի 27-ին` ժամը 14:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքում՝ Ծովագյուղից Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Մեր ստացած տեղեկություններով՝ Դիլիջանի թունել տանող ճանապարհը ներկայումս փակ է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ