Մոսկվայում բերման ենթարկված ցուցարարների թիվը հասել է 317-ի

Իրավապահ մարմինները Մոսկվայում բերման են ենթարկել 317 ցուցարարի: Այս մասին հայտնել է meduza.io-ին:

Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց անցկացվում են տեղի իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ցույցեր: Պատճառն այն է, որ հանձնաժողովը չի գրանցել ընդդիմության ներկայացուցիչներին գալիք ընտրությունների մասնակիցների ցուցակում:

Ընդդիմադիր թեկնածուներից Դմիտրի Գուդկովը, Լյուբով Սոբոլը և Յուլյա Գալյամինան ևս բերման են ենթարկվել:

Հիշեցնենք, որ Մոսկվայում քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում հուլիսի 14-ից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ