6-ամյա բլոգերը 5 հարկանի տուն է գնել

YouTube-ի 6-ամյա հարավկորեացի աստղ Բորամը 8 մլն դոլարով (9.5 մլրդ կորեական վոն) 5 հարկանի տուն է գնել Սեուլի էլիտար թաղամասում:  5 հարկանի շենքը գնվել է Boram Family ընկերության միջոցով, որը հիմնել են հանրահայտ բլոգերի ծնողները։

Հայտնի է, որ երեխան YouTube-ի երկու հանրահայտ ալիքների սեփականատերն է. մեկում նա պատմում է խաղալիքների մասին, իսկ  մյուսը վիդեոբլոգ է։ YouTube-ի փոքրիկ աստղը 30 մլն բաժանորդ ունի։

Նրա հոլովակներից շատերն ունեն 370 մլն դիտում: Շատ ծնողներ կարծում են, որ աղջկա տեսանյութերը կարող են վատ ազդեցություն ունենալ լսարանի համար:

Որպես օրինակ նշել են այն հոլովակները, որոնցում աղջիկը փող է գողանում հոր դրամապանակից և մեքենա է վարում։ Կազմակերպությունն այդ հոլովակների մասին տեղեկատվությունը հանձնել է ոստիկանությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ