Նիկոլը գործի դրեց իր ամենահզոր զենքը

Սասուն Խաչատրյանը կառույցի հիմնադրման օրվան նվիրված միջոցառման ժամանակ  անդրադարձավ գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործի քննությանը:

Նա նշեց, որ այս գործով կատարվել է ավելի քան 200 հարցաքննություն և 72 խուզարկություն:

Անդրադառնալով Մանվել Գիրգորյանի առանձնատնից առգրավված շուրջ 200 սեփականության վկայականներին՝ Սասուն Խաչատրյանը նշել է, որ դրանց մի մասը ձեռք է բերվել խախտումներով:

«Արդեն իսկ դիմել եմ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, որ 40 անուն անշարժ գույքը վերադարձվի համայնքին»,- ասաց նա։

Սասուն Խաչատրյանը հայտնեց նաև, որ այս գործով  4 հոգու հաշվիների վրա արգելանք է դրվել, գրություններ են ուղարկվել 15 երկիր, իսկ ֆինանսական խախտումները կազմում են 1 մլրդ դրամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ