1,6 մլն եվրոն պետք է վճարեն Ռոբերտ Քոչարյանն ու մյուս պատասխանատու պաշտոնյաները

Factor.am-ի հարցազրույց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ

Վճիռն աննախադեպ չէ այն առումով, որ Հայաստանի դեմ, ցավոք, բավական հաճախ են վճիռներ կայացվել և խախտումներ արձանագրվել, ընդ որում՝ խոտանելով ամբողջ դատական համակարգը՝ առաջին ատյանից մինչև վերջին ատյան։ Ձեր նշած այդ վիճռն աննախադեպ էր փոխհատուցման չափի առումով՝ 1.600 մլն եվրո, որը Կառավարությունը պետական բյուջեից, այսինքն՝ հարկատուներիս հաշվին պետք է վճարի այն դատական աղետի համար, չեմ խուսափում այդ բառն օգտագործել, դատական այն աղետների պատճառով, որոնք եղել են 2000-ականներին՝ այն ժամանակվա անհագ, ոչնչից չկշտացող Հայաստանը խոպան դարձրած իշխանության կողմից։

Դա կազմակերպված հանցավորություն էր, հիմա էլ երբ հիշում ես, փշաքաղվում ես՝ Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանով, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանով, վարչապետ Անդրանիկ Մարգարյանով, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանով և ամբողջ դատարաններով գործում էր մի պատ, երբ ՀՀ քաղաքացին ունակ չէր իրեն և իր ընտանիքը պաշտպանել:

Հարյուրավոր ընտանիքներ են դուրս եկել այդ անիծված Հյուսիսային պողոտայից՝ փոխհատուցումներից դժգոհ, այնտեղ հսկայական գումարներ լվացվեցին և այլն, անունն էլ դրվեց տնտեսական աճ, որն ապահովել է Ռոբերտ Քոչարյանը։ Դա իրականում այդ կազմակերպված հանցավոր գործունեության երկրորդ չպատժված մասն է։ Այժմ ունենք այդ վճիռը, որն ինձ նյարդայնացնում է։

տեսանյութը՝  Factor.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ