Վրացի պատգամավորի մասնակցությամբ ինտիմ տեսանյութը Հայաստանից է տարածվել

Վրացի պատգամավոր Էկա Բեսելիայի մասնակցությամբ ինտիմ տեսանյութը տարածողներին հայտնաբերել, մեղադրանք են ներկայացրել ու հեռակա կալանավորել։

Վրացի պատգամավոր Էկա Բեսելիայի մասնակցությամբ ինտիմ տեսանյութը տարածել է Վրաստանի քաղաքացի Դ.Ա.-ն։

Վրացի պատգամավորի ինտիմ տեսանյութը տարածողը Հայաստանի բանտու՞մ է. նախարարության պատասխանը
Նա պատիժ է կրում Հայաստանի կալանավայրերից մեկում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Վրաստանի ՆԳ նախարարության քրեական ոստիկանության պետ Մամուկա Չելիձեն։

Տեսանյութն ապօրինի կերպով նկարահանվել է թաքնված տեսախցիկով՝ 2012 թվականի մայիսին։ Դրա համար 2016 թվականին Վրաստանի կառավարության որոշ բարձրաստիճան անձինք են դատապարտվել։

Սկանդալային տեսանյութը համացանցում սկսել են տարածել հունվարի 28-ին։ Այս պահին դրա պահպանման ու սոցցանցերով և բջջային հավելվածներով զանգվածային տարածման համար 19 մարդ է ձերբակալվել։

Մանրամասները՝ այստեղ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ