Արդեն կես տարի է, ինչ «ՄՈՒՏՔ» կուսակցությունը փորձում է մտնել ԵԼՔ-ի *ՌԸ

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի օրերին Հանրային հեռուստատեսության եթերում կլինեն ամենօրյա հարցազրույցներ քաղաքական առաջնորդների հետ, ինչպես նաև բանավեճի ձևաչափով հաղորդումներ՝ քաղաքական ուժերի ծրագրերը հանրությանն ավելի մանրամասն ու հասանելի ներկայացնելու համար:

Ինչպես տեղեկացրին Հանրային հեռուստաընկերությունից, համաձայն ԿԸՀ սահմանած կարգի՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ Հանրային հեռուստատեսությունը կտրամադրի հավասար պայմաններով եթերաժամ:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի լուսաբանումը Հանրային հեռուստաընկերությունը կիրականացնի հետևյալ հարթակներով՝ Լրատվական ծառայություն, Նախընտրական բանավեճ, «Այսօր իրականում», Նախընտրական մեծ բանավեճ լիդերների մասնակցությամբ և «Խաղի կաննոններ»:

«Այսօր իրականում» հաղորդաշարի շրջանակում, որն եթեր է հեռարձակվում «Լուրեր» լրատվականի հիմնական թողարկումից անմիջապես հետո, հաղորդավար Պետրոս Ղազարյանը կհյուրընկալի ԱԺ արտահերթ ընտրություններին գրանցված քաղաքական ուժերի համապետական ցուցակների առաջին համարներին:

Քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում մեկ օր, եթերում կկազմակերպվի Նախընտրական մեծ բանավեճ՝ 11 քաղաքական ուժերի առաջին համարների մակարդակով։ Նախըտրական մեծ բանավեճը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Բանավեճի մոդերատորներն են Արմեն Դուլյանն ու Քրիստինե Մելքոնյանը:

Spread the love
  •   
  •   
  •   
  •