«Հա Նիկոլն անթերի չէ, բայց նախորդների նման ընտրություն կեղծող չէ, երկիրը թալանող չէ, մարդապան չէ…». Տարոն Չախոյան

«Հա Նիկոլն անթերի չէ, հա Նիկոլն էլ սխալներ գործում է…». այս մասին իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել Տարոն Չախոյանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է

Անթերի չէ նաև Նիկոլի կառավարությունը՝ նախարարները, մարզպետերն ու մնացածը… չեմ խոսում էլ ԱԺ-ի «Իմ Քայլը» դաշինքի անդամների մասին

Անթերի չեն Նիկոլի ու նրա կառավարության ընդունած որոշումները, Նիկոլի կարգադրությունները, հրամանագրերը…

Անթերի չեն Նիկոլի նշանակումները, Նիկոլի վարած ներքին և արտաքին քաղաքականությունը…

Անթերի չէ նաև Նիկոլի վարած տնտեսական քաղաքականությունն ու ապագայի հանդեպ նրա տեսլականը…

Բայց Նիկոլը նախորդների նման ընտրություն կեղծող չէ, երկիրը թալանող չէ, արդարության համար պայքարողներին փողոցում ծեծող չէ, պետության արտաքին պարտքի դիմաց սեփական գրպանը լցնող չէ, կեղծված ընտրությունների դեմ պայքարող սեփական ժողովրդին փողոցում սպանող չէ, ընկերոջը սրճարանում «ՊՌԻՎԵՏ»-ի համար «սամասուդ» անող չէ…

RA President Serzh Sargsyan participates in the memorial service and the special Liturgy presided over by His Holiness, Catholicos of All Armenians Garegin II at the Gyumri’s “Seven Wounds” church

էս ցանկն ավելի երկար կարելի էր թվել…

Իսկ ովքեր են այսօր քննադատում Նիկոլին…

Մեծամասնությամբ ակտիվ քննադատողներն այն մարդիկ են, ովքեր պատրաստ են մի կտոր պիցցայի համար ուրանալ սեփական «ԵՍ»-ը, ծախել սեփական երեխայի, ազգի, երկրի ու պետության ապագան:

Անհայրենիք դավաճանների, թափթփուկների ու տարատեսակ մերժվածների այս խումբը նույն հաջողությամբ պատրաստ է վաղը մեկ-երկու կոպեկի դիմաց դառնալ Նիկոլի պաշտպանն ու դոշ ծեծել նրա համար:

Ու տեսնելով էս մարդկանց` շատ հաճախ խուսափում ես բարձրաձայն քննադատություններ հնչեցնել՝ չցանկանալով դասվել վերջիններիս շարքերին:

Հա Նիկոլն անթերի չէ, հա Նիկոլն էլ սխալներ գործում է…Անթերի չէ նաև Նիկոլի կառավարությունը՝ նախարարները, մարզպետերն…

Posted by Taron Chakhoyan on Wednesday, July 24, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ