«Կարեւոր վիճակագրություն». արձակուրդում գտնվող վարչապետ Փաշինյանի նոր գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Կարեւոր վիճակագրություն»

2019 թվականի առաջին կիսամյակում 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ից մոտ 4000-ով ավելի քիչ մարդ է արտագաղթել:

ՀՀ կառավարության հրապարակած տվյալների համաձայն, եթե նախորդ տարվա առաջին վեց ամսում երկիրը լքել է 6110 քաղաքացի, ապա ընթացիկ տարում այդ թիվը կազմել է 2134:

Արտագաղթի տեմպը կտրուկ նվազել է սկսած 2018 թվականից. նախորդող տարիներին նշված ժամանակահատվածում արտագաղթողների թիվը հասնում էր տասնյակ հազարների. 2017-ին երկիրը լքել է 37,625 քաղաքացի, 2016-ին` 66,629, 2015-ին՝ 75,464:

2015-ի համեմատ այս տարի ցուցանիշը բարելավվել է մոտ 32 անգամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ