ՌԴ նախագահ Պուտինը G20-ի գագաթաժողովում Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդին ավելի ջերմ է ողջունել, քան մյուս գործընկերներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Համաշխարհային առաջնորդները Արգենտինայում հավաքվել են G20-ի ամենամյա գագաթաժողովին, որն ինչպես սպասվում է, ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային պատերազմի պատճառով եւ ՌԴ միջեւ աճող լարվածության պատճառով՝ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, ջերմ մթնոլորտում չի անցնի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել գագաթաժողովի շրջանակներում Պուտինի հետ հանդիպումը, երբ ծանոթացել է Կերչի նեղուցում միջադեպի մասին զեկույցին:
Տեսանյութում նրանց «ախպերավարի» ձեռքսեղմումն է: