Պատմությունը, որը հիմա կներկայացնենք, ցույց է տալիս, որ երբեք չեք կարող լինել այն անձի հետ, որին դուք չեք վստահում:Հարաբերությունները առանց վստահության քայքայում են հարաբերությունները։Ամենօրյա անհանգստությունները,ապրումները,հույզերը ձեր կյանքը կվերածեն դժոխքի, որից հետո զույգերը կամ բաժանվում են կամ ավելի վատ է լինում․․․
Բոլորս էլ լսել ենք «Եթե ինձ հետ չես ուրեմ ոչ մեկի հետ չես» արտահայտությունը։Այն մի քիչ վտանգավոր է, բայց շատ արդիկան։Տեսնելով այս տեսանյութը հուսով եմ, որ նման սխալ չեք գործի․․․եղեք երջանիկ․․․
Մարդու զգացմունքներն անշոշափելի մի բան են, դրանք չի կարելի չափել, նվիրել, վաճառել: Երբ մարդկանց միջև հարաբերություններում առկա են վստահությունն ու ընբռնումը, նրանց զգացմունքներն ունեն հուզականորեն դրական տրամադրվածություն, նման հոգեվիճակը ստեղծագործելու, կյանքը վայելելու, արարելու, կյանքի ամեն մի պահից հաճույք ստանալու ունակության հիմքն է:
Իսկ երբ վստահությունը կորում է, կարծես մի փոքրիկ որդ է բույն դնում հոգում և սկսում կրծել մարդուն ներսից՝ ազդելով շրջապատող աշխարհի հետ նրա հարաբերությունների վրա: Անգամ եթե վստահությունն ընդհատվել է միայն երկու հոգու միջև, այն իր ազդեցությունն է թողնում մարդու կյանքի բոլոր ասպեկտների վրա: