Երեկ մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է Հայաստանում Քուվեյթի թագաժառանգ Շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահին:
Վերջինս Քուվեյթում զբաղեցրել է բազմաթիվ բարձր պաշտոններ, ունի մեծ համաշխարհային հեղինակություն նավթի առևտրի շուկայում և բազմամիլիարդանոց կարողության տեր է:
Հայաստանին նա հայտնի է 2017թ․-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր տեսաուղերձով ուղղված Գագիկ Ծառուկյանին, որով իր աջակցությունը և պատրաստակմությունն էր հայտնում Հայաստանում խոշոր ներդրումներ իրականացնելու առումով:
Հեղափոխության առաջին փուլն ավարտված է, սակայն, եթե բնակչությունն աստիճանաբար չզգա կյանքի որակի էական փոփոխություն, հուսալքումն անխուսափելի է և հեղափոխության վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ է խոշոր կապիտալի ներհոսք: