«ԱԱԾ-ն կզբաղվի նրանցով». Նիկոլ Փաշինյան

Եթե որեւէ մեկը ժողովրդական հեղափոխությունը, այսինքն՝ ժողովրդի կողմից ընտրված Կառավարությունը կփորձի կասկածել որեւէ հակազգային եւ որեւէ հակապետական դավադրության մեջ, մենք մեզ իրավունք կվերապահենք այդ մարդկանց կասկածել առնվազն օտարերկրյա ազդեցության գործակալներ լինելու մեջ»,- նշեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Արցախի ժողովուրդը թույլ չի տա, որ որեւէ մեկը մանիպուլյացիաներ անելով ստեղծի տպավորություն, որ Հայաստանի եւ Արցախի մեջ կա որեւէ հակասություն։

«Մեր ժողովուրդն այսօր առավել քան միասնական է։ Եւ ես ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ Արցախի մի շարք ազդեցիկ քաղաքական ուժեր արդեն իսկ արտահայտվել են այս կապակցությամբ եւ հստակ ասել են, որ թույլ չեն տա խաթարել մեր ազգային միասնությունը հանուն մեր ազգային նպատակների իրագործման։

Ես ասում եմ, որ ոմանք այդ ուղղությամբ շատ լուրջ գազ տված գնում են, որ շատ գազ տվին, հագնելու են պատին, ես ձեզ ասում եմ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ