Երկրում իրավիճակ է փոխվել. պատգամավորը մեքենա է բրդում

Համացանցում հայտնվել է լուսանկար, որտեղ պատգամավոր Հայկ Սարգսյանը ոստիկանի հետ օգնում է փողոցի երթևեկելի հատվածից դուրս բերել խափանված մեքենան:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանի կուսակցական-քաղաքական գործունեությունը սկսվել է 2013 թվականին, երբ նա դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման հիմնադիր անդամ:

2015 թվականին անդամակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: 2017 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում եղել է «Ելք» դաշինքի շտաբի պետ:

2018 թվականին դարձել է «Իմ քայլը» դաշինքի անդամ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակով թիվ 8 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ