Գետում քաղաքացի է ջրահեղձվել

Հուլիսի 21-ին՝ ժամը 15:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

19:17

Ավելի ուշ փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացու դին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ