Մահացել է Թուրքմենստանի նախագահը. տեղի մամուլը հաստատում է, իսկ պաշտոնական աղբյուրները լռում են

Մոտ մեկ ժամ առաջ Թելեգրամ ալիքի բաժանորդները տարբեր լրատվական կայքերից հաղորդումներ են ստանում, թե մահացել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Գովորիտ Մոսկվա ռադիոկայանի եթերում այս մասին ասել է Եվրասիական հարցերով փորձագետ Ասլան Ռուբաեւը, որն էլ իր հերթին հղում է արել Աշգաբադում իրեն մոտ կանգնած աղբյուրներին: Մասնավորապես նրանց թվում կան Թուրքմենստանի հատուկ ծառայությունում աշխատակիցներ, որոնք եւ հաստատում են Բերդիմուհամեդովի մահվան փաստը:

Նշենք, որ Թուրքմենստանի նախագահն արձակուրդ է մեկնել հուլիսի 15-ին: Արձակուրդ մեկնելուց հետո նրա մահվան մասին լուրերը սկսել են շրջանառվել տեղի ընդդիմության կայքերում:

Մասնավորապես հայտարարվել է, որ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը մահացել է հուլիսի 20-ին, երիկամային անբավարարությունից: Մինչ այս պահը լուրի ոչ հաստատում ոչ հերքում չկա: Թուրքմենիան համարվում է ինֆորմացիոն բավական փակ երկիր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ